Այգեշատը (նախկինում Հաջիղարա) Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի նշանավոր և լայն ճանաչում ունեցող գյուղերից մեկն է: Գյուղը չափաբերական մատյաններում գրանցված է եղել Հաջիղարա, 1935 թ. վերնվանվել է Այգեշատ:Գյուղի տարածքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները վկայում են, որ այն գոյություն է ունեցել ուշ կամ զարգացած բրոնզեդարյան ժամանակներից (12-11-րդ դդ մ.թ.ա.): Գյուղի տարածքում պահպանվել են բոլորաձև աշտարակի մնացորդներ: Գյուղի տարածքում կան նաև V-VII դդ կառուցվածսբ. Թարգմանչած վանքի ավերակները, որը ներկայումս գտնվում է վերականգնման փուլում, և սբ. Աստվածածին եկեղեցին (12-րդ դար):
Facebook
YouTube